Իսպանիայի առաջնության 19-րդ տուրում «Ռեալը» սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»: Սա թիմի առաջին հաղթանակն է նոր մարզիչով՝ Զինեդին Զիդանը փոխարինեց Ռաֆայել Բենիտեսին:
Իր ֆանտաստիկ մարզավիճակն է ցուցադրել Գարեթ Բեյլը՝ դառնալով հետ-տրիկի հեղինակ: Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակել է 40 միավոր և մնացել երրորդ տեղում: «Դեպորտիվոն» 27 միավորով 8-րդ տեղում է: